Նորություններ
Բանկեր և վարկային կազմակերպություններ. Հիմնական տարբերությունները
Հայաստանի ֆինանսական համակարգում բանկերը և վարկային կազմակերպությունները կարևոր դեր ունեն, սակայն տարբերվում են իրենց գործունեությամբ և կարգավորմամբ։
Բանկերն ունեն գործունեության լայն շրջանակ՝ ներգրավում են ավանդներ ֆիզիկական և իրավաբանական անձանցից
տրամադրում վարկեր , իրականացնում դրամական փոխանցումներ , արտարժույթի փոխանակում
և այլ բանկային ծառայություններ։ Նրանք խիստ կարգավորվում և վերահսկվում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից՝ ապահովելով կայունություն և հուսալիություն։
Վարկային կազմակերպությունների հիմնական գործունեությունը վարկերի տրամադրումն է։
Ի տարբերություն բանկերի՝ նրանք չեն կարող ավանդներ ներգրավել ֆիզիկական անձանցից։ Նրանք հաճախ սպասարկում են այն հաճախորդներին, ովքեր դժվարանում են բանկերից վարկ ստանալ կամ փնտրում են ավելի փոքր ծավալի և կարճաժամկետ վարկեր։ Փոքր բիզնեսների և անհատների համար սա հաճախ լավագույն լուծումն է։ Վարկային կազմակերպությունները նույնպես վերահսկվում են Կենտրոնական բանկի կողմից, սակայն կարգավորումները կարող են ավելի մեղմ լինել։
